iPhone 6-ի առավելագույն ներքին հիշողությունը կլինի 128 Գբ

Apple-ի վեցերորդ սերնդի iPhone-ը կունենա 128 Գբ ներքին հիշողություն. այս մասին հաղորդում է  Feng.com չինական բլոգը, որը նշում է, որ այդ առավելագույն ծավալը նախատեսված կլինի միայն սմարթֆոնի 5,5 դյույմանոց էկրանով տարբերակի համար: Ւսկ 4,7 դյույմանոց էկրանով տարբերակի ներքին հիշողությւոնը կլինի առավելագույնը 64 Գբ:

apple

Tencent կայքը գրում է, որ խոշոր էկրանով iPhone 6-ը չի ունենա 16 Գբ տարբերակ, իսկ 32 և 64 Գբ տարբերակները կարժենան համապատասխանաբար 850 և 1000 դոլար:

Արևմտյան լրատվամիջոցները պարզել են նաև, որ մեծ էկրանով տարբերակը կունենա նկարի օպտիկական հստակեցման ֆունկցիա: Նշենք, որ հնարավոր է ներքին հիշողության ծավալի մեծացման մասին լուրերը չհաստատվեն, քանի որ վերջերս Apple-ն իջեցրել է iCloud ամպային ծառայության գները:

Աղբյուրը՝ appleinsider.com