iWatch-ը հագեցած կլինի ձայնային հաղորդագրությունների ֆունկցիայիով

590x442xapple-iwatch-concept-6-590x442.jpg.pagespeed.ic.--ASAtLrNNUBS ընկերության վերլուծաբան Սթիվեն Միլունովիչը հանդիպում է ունեցել Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ: Նա պատմում է, որ իրենց զրույցում ակնարկ է եղել այն մասին, որ շուտով կթողարկվի iWatch «խելացի» ժամացույցը, որը հագեցած կլինի ձայնային հաղորդագրությունների ֆունկցիայով:

«Մեր զրույցի ժամանակ Թիմ Կուկը պատմեց, որ Չինաստանի փողոցներում տեսել է մարդկանց, ովքեր խոսում էին իրենց հեռախոսներ հետ՝ ուղարկելով ձայնային հաղորդագրություններ և ոչ սովորական SMS-ներ: Իմաստ ունի այս նույն ֆունկցիան տեղափոխել նաև «խելացի» ժամացույցներում, քանի որ ավելի հեշտ է խոսել ձեռքին ամրացված սարքի, քան հեռախոսը հանել գրպանից»,- պատմում է Միլունովիչը:

Հիշենք, որ iOS 8-ը հագեցած է լինելու iMessage հավելվածի նոր թարմացմամբ, որը կկարողանա ոչ միայն ճանաչել Ձեր ձայնը և թարգմանել այն, այլև ուղարկել ամբողջական ձայնային հաղորդագրություններ: Հավանաբար այս ֆունկցիան տեղ կգտնի նաև iWatch սարքերում:

Աղբյուրը՝  yablochno.com