Թողարկվել են բռնցքամարտի «խելացի» ձեռնոցներ (ֆոտո, վիդեո)

iPunch նախագիծը, որը միջոցներ է հավաքում Indiegogo հանգանակությունների կայքում, ստեղծված է մարտական արվեստի սիրահարների և պարզապես մարզասերների համար, ովքեր զբաղվում են բռնցքամարտով: iPunch սարքը ներկայացնում է իրենից աշխարհում առաջին «խելացի» բռնցքամարտի ձեռնոցը, որը Bluetooth-ով միանում է սմարթֆոնին: Սա թույլ է տալիս վիճակագրություն կազմել հարվածների ինտենսիվության մասին: Նախագծի հեղինակն է Responsive Sports նորաստեղծ ընկերության ղեկավար և հիմնադիր Սթիվեն Կաինսը, ով բռնցքամարտով զբաղվելու 16 տարվա փորձ ունի:

ipunch

Ձեռնոցում տեղադրված է երկու սենսոր, որոնցից առաջինը գրանցում է հարվածի ուժգնությունը, իսկ երկրորդը՝ հարվածի դիրքը երեք կոորդինատներով: Սմարթֆոնի համապատասխան հավելվածը պատրաստում է պարապմունքների մանրամասն վիճակագրությունը, համեմատել դրանք, օգտվել տարբեր խորհուրդներից և այլն:

Բացի այդ՝ iPunch հավելվածը կարողանում է ձայնային հուշումներ տալ մարզումների ժամանակ, որպեսզի սմարթֆոնի էկրանին նայելու անհրաժեշտություն չլինի: Ձեռնոցներում տեղադրված են մարտկոցներ, որոնք բավականացնում են 15 ժամ, իսկ լիցքավորումը կատարվում է USB-միացումով:

Indiegogo կայքում հավաքվում է նախագծի իրականացման համար անհրաժեշտ $75 հազար դոլարը, սարքը նախնական պատվիրելու դեպքում կարժենա $139 դոլար:

Աղբյուրը և նկարները՝ Indiegogo.com