GOkey՝ «խելացի» կախազարդ բանալիների և սմարթֆոնի համար (վիդեո)

Նախագծողները ստեղծել են փոքրիկ կլորավուն «խելացի» կախազարդ: Այն կրում է GOkey անվանումը և հագեցած է մի շարք օգտակար «խելացի» ֆունկցիաներով: Նախևառաջ այն ծառայում է որպես  USB կրիչ՝ 8/16 կամ 32Գբ ներկառուցված հիշողությամբ:

Այն ունի մաս, որի վրա կարելի է հագցնել տան կամ ավտոմեքենայի բանալիները: GOkey-ի 400մԱ/Ժ հզորությամբ մարտկոցը հնարավորություն է տալիս երկարաձգել Ձեր սմարթֆոնի լիցքը ևս 2ժամով:

gokey

Այն կարելի է օգտագործել նաև որպես սինխրոնիզացնող լար, ընդ որում այդ ընթացքում կլիցքավորվի ոչ միայն սարքի, այլև սմարթֆոնի մարտկոցը: Փորձելու համար կարելի է թեթևակիորեն թափահարել GOkey-ն: Կվառվի կանաչ և կարմիր լուսադիոդ: Բացի դրանից սարքը նախատեսված է Ձեր սմարթֆոնի գտնվելու վայրը իմանալու համար: Այն կապ է հաստատում սմարթֆոնի հետ Bluetooth-ի միջոցով:

gokey1

Կան թողարկված հատուկ iOS և Android հավելվածներ, որոնք հնարավորություն կտան դիտել քարտեզի վրա կախազարդի գտնվելու վայրը: Ամրացնելով այն Ձեր սմարթֆոնին կամ բանալիներին, դուք մշտապես կիմանաք, թե որտեղ եք թողել դրանք:

Բացի վերոհիշյալ ֆունկցիաներից GOkey-ը կարող է ծառայել նաև որպես նվագարկչի կամ սմաթֆոնի ֆոտոխցիկի միացման անջատման կոճակ:

Սարքը արդեն հավաքել է անհրաժեշտ գումարը Indiegogo հանգանակությունների կայքում: Վաճառքը կմեկնարկի 2015թ. հունվարին: Այն կարժենա 60, 70 կամ 80 դոլար՝ կախված ներքին հիշողությունցի՝ 8Գբ, 16Գբ և 32Գբ: