Հրապարակվել է վիդեոնյութ iPhone 6-ի շափյուղա էկրանով (վիդեո)

iPhone-ի պատմության մեջ առաջին անգամ է այսպես լինում, որ շնորհանդեսից 2 ամիս առաջ սարքի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է: Համացանցում ամեն օր տեղադրվող մակետները և ինֆորմացիոն հոսքը որևէ «առեղծված» չի թողնում սարքի մասին:

10500472_252628294933581_7171664889568024144_n2

Այս անգամ հրապարակվել է վիդեոնյութ, ուր ցուցադրվում է ապագա սմարթֆոնի շափյուղա էկրանը և համեմատվում iPhone 5s-ի հետ:  Կարելի է նկատել, որ այն բավական ճկուն է և չափսերով ավելի մեծ նախորդ սերնդից: Վիդեոնյութը հրապարակել է 9to5Mac-ը: