Sony-ն թողարկել է անջրանցիկ փլեյեր-ականջակալ Walkman W273S-ը

sony_walkman_w273s

Sony ընկերությունը թողարկել է ևս մեկ անջրանցիկ նվագարկիչ-ականջակալ Walkman W273S մոդելը բոլոր ջրային սպորտի և լողավազանների սիրահարների համար: Սարքը կշռում է 29գրամ: Կարգավորման կոճակները տեղակայված են մեկ ականջակալին: Այն կարող է աշխատել մինչև 2մետր խորություն:


sony_walkman_w273s1

Walkman W273S-ը վաճառքի դուրս կգա երկու գույնով՝ կարմիր և սև: Սարքի մնացյալ պարամետրերն են՝ MP3, WMA, PCM, AAC ֆորմատների համատեղելիություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, 8 ժամ անդադար մարտկոցի աշխատանք, iTunes համատեղելիություն: Նվագարկիչը վաճառքի դուրս կգա հուլիսին: