Ավարտելով Ferrari ընկերության հետ համագործակցությունը՝ Vertu բրիտանական ընկերությունը համաձայնագիր է կնքել Bentley ավտոարտադրող ընկերության հետ, որի հետ համագործակցության արդյունքում կստեղծվեն իմիջային սմարթֆոններ:
Հոկտեմբերին արդեն կթողարկվի առաջին Vertu for Bentley սմարթֆոնը, որը կարժենա 15 հազար եվրո: Ընկերությունները նախատեսում են թողարկել 5 իմիջային հեռախոս՝ յուրաքանչյուրը1000 օրինակով:
Vertu-ի ղեկավար Մասիմիլիանո Պոլյանիի խոսքով՝ Vertu for Bentley շարքի վրա կաշխատեն երկու ընկերությունների դիզայներները:
2007-ից Vertu-ն համագործակցում էր Ferrari-ի հետ, արդյունքում թողարկվեցին 5 հեռախոսներ, որոնցից վերջինը Vertu Ti Ferrari-ն էր՝ 12 500 եվրո արժողությամբ:
Աղբյուրը՝ www.kommersant.ru