Adidas-ի Fit Smart թևնոցը կծառայի որպես անձնական մարզիչ

Nike ընկերությունը որոշ ժամանակ առաջ դադարեցրեց Fuelband ֆիտնես-թևնոցների մշակումը, իսկ Adidas-ը շտապում է ներկայացնել իր նոր Fit Smart ֆիտնես-թրեքերը, որը կարողանում է, ինչպես բոլոր ֆիտնես-թևնոցները, հետևել օգտագործողների ֆիզիկական ակտիվությանը: Ընկերությունը ներկայացնում է այն՝ որպես անձնական մարզիչ ծառայող թևնոց, քանի որ այն հատկապես արդյունավետ է աշխատում, երբ կրում ես մարզանք անելիս:

adidas-fit-smart

Fit Smart-ն ունի սրտի աշխատանքին հետևելու տեխնոլոգիա, ինչպես նաև կարողանում է հաշվել ծախսված կալորիաների քանակը, շարժման արագությունը: Թևնոցի վրա կա Led լույս, որի գույները խոսում են օգտագործողի ակտիվության մասին՝ կապույտ, կանաչ, դեղին կամ կարմիր, որն արդեն զգուշացնում է ծանրաբեռնվածության մասին:

Բացի այդ՝ MiCoach հավելվածի միջոցով (հասանելի է iOS-ի և Android-ի համար) հնարավոր կլինի օգտվել մարզումների տարբեր ծրագրերից, սահմանել նպատակներ օրվա կամ շաբաթվա համար և այլն:

Adidas Fit Smart-ը կվաճառվի $199 դոլարով և կթողարկվի օգոստոսին:

Աղբյուրը՝ theverge.com