Kickstarter հանգանակությունների հարթակում մեկնարկել է յուրօրինակ տրանսպորտային միջոցի նախագիծ Acton R RocketSkates անվանմամբ:
Այն իրենից ներկայացնում է զույգ շարժիչով հագեցած անվաչմուշկ ամրակներով: Արդյունքում ստացվում է էլեկտրոնային «կոշիկ-արագընթաց»:
Ինչպես է այն աշխատում. նախևառաջ պետք է ընտրել առաջատար ոտքը և ակտիվացնել սարքը: Այնուհետև կատարվում է էլեկտրոշարժիչների անլար սինքրոնիզացիա, որից հետո կարելի է արդեն վարել Acton R RocketSkates-ը:
Acton R RocketSkates-ով հանգիստ կարելի է ոչ միայն տեղաշարժվել, այլ բարձրանալ աստիճաններով: Թե ինչպե՞ս է այն աշխատում, ինչպես է կատարվում արգելակումը, դիտեք տեսանյութում:
Նորույթը երեք տարբերակ ունի: R6 մոդելն ապահովում է 10կմ ճանապարգ (45 րոպե), R8-ը՝ 13կմ (70 րոպե) և R10-ը՝ 16կմ (90 րոպե): Մաքսիմալ արագությունը կազմում է 19կմ/ժ: Սարքը լիցքավորվում է 30 րոպեում: Սարքի նախագծողներին անհրաժեշտ է 50 000 դոլար. ներկա պահին հավաքվել է միայն 17 000-ը: Acton R RocketSkates-ի մեկ նմուշը կարժենա 250դոլար: