TK Tech News կայքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է անհայտ մոդելի սմարթֆոն: Ենթադրվում է, որ այն մշակել է Motorola ընկերությունը:
Ըստ կայքի՝ տեսանյութում պատկերված չէ Moto X+1 մոդելը: Կարելի է ենթադրել, որ դա Motorola-ի ֆաբլետներից մեկն է, որի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս: Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը գերազանցում է 5 դյույմը, 1:45 վայրկյանին երևում է, որ անհայտ հեռախոսն ավելի մեծ է, քան Nexus 5-ը:
Հետաքրքիր է, որ սարքն աշխատում է վերջերս ներկայացված, սակայն դեռ չթողարկված Android L օպերացիոն համակարգով: Որքանով է տվյալ տեսանյութը հավաստի, դժվար է ասել:
Աղբյուրը՝ tktechnews.com