iPhone 6-ի առաջին խմբաքանակը կլինի 68 մլն օրինակ

iphone

Businessweekly թայվանական պարբերականը գրում է, որ Apple ընկերությունը ծրագրում է առաջին խմբաքանակով թողարկել 68մլն iPhone 6: Համեմատության համար նշենք, որ iPhone 5-ի խմբաքանակը 2012-ին երկու անգամ պակաս էր:

Ըստ կայքի՝ նման մեծ ծավալի արտադրության մի մասը կապահովեն Foxconn ընկերության ռոբոտները, որոնք կկարողանան փոխարինել 100000 մարդկային աշխատատեղ: Դեռ պարզ չէ, 68 միլիոնը վերաբերվում է նաև 5,5 դյույմանոց iPhone 6-ին, թե միայն 4,7 դյույմանոց էկրանին: Ամեն դեպքում ընկերությունը չի ցանկանում նորից բախվել դիֆիցիտի խնդրին, ինչպես դա եղավ iPhone 5/5S-ի դեպքում:

Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ շնորհանդեսին կներկայացվի հանրությանը միայն 4,7 դյույմանոց տարբերակը, իսկ մի քանի ամիս անց՝ 5,5 դյույմանոցը: Իսկ մյուսները հավատացած են, որ երկու մոդելներն էլ կներկայացվեն միաժամանակ:

Աղբյուրը՝ businessweekly.tw