Չինաստանում հասցրել են արտադրել iPhone 6-ի կլոնը

Ֆրանսիական տեխնոբլոգ NowhereElse.fr-ն հրապարակել է հետաքրքիր լուսանկարներ, որոնցում ցուցադրված է ապագա iPhone 6 սմարթֆոնի կրկնօրինակը՝ արտադրված Չինաստանում: Այս սարքն ունի այնպիսի տեխնիկական բնութագիր, ինչպիսին ըստ լուրերի պետք է ունենա «խնձորային» ընկերության ապագա դրոշակակիրը: Եվ անգամ օպերացիոն համակարգի արտաքին ինտերֆեյսը նման է iOS-ին:

Հավանաբար, կլոն  iPhone 6-ն աշխատում է Android-ով՝ ձևավորված և նախագծված iOS 7 ինտերֆեյսի նմանությամբ:

Հիշեցնենք, որ իրական iPhone 6-ը կհայտվի շուկայում 2014թ. սեպտեմբերին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ամերիկյան ընկերությունը կներկայացնի iPhone սմարթֆոնի երկու նոր մոդել՝ 4.7 դյույմ և 5.5 դյույմ էկրաններով: iPhone 6-ը կաշխատի iOS 8 ՕՀ-ով, որի բեթա տարբերակը ներկա պահին հասանելի է նախագծողների համար: