Մեկնարկել է Project Ara սմարթֆոնի առաջին մոդուլների պատրաստումը

Google ընկերությունը թողարկել է ապրիլին ներկայացրած “dev boards”-ը՝ պատրաստի էլեկտրոնային պլատաներ՝ նախատեսված նախագծողների համար և միտված օգնել վերջիններիս մոդուլային սմարթֆոն Ara-ի մոդուլների նախագծման հարցում:

ara500

Պլատաները հագեցած են TI OMAP 4460 պրոցեսորով: Օգտագործելով dev boards-ը՝ նախագծողները կկարողանան մշակել և փորձարկել Ara-ի առաջին մոդուլները: Բաց դրանից նախագծվող մոդուլները հնարավոր կլինի ներկայացնել project Ara Developer Prize Challenge մրցույթում:

Պլատայի արժեքը Google-ն առայժմ չի նշում:  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել մինչև սեպտեմբերի 1-ը և հայտում նշել ստեղծվող մոդուլի նկարագրությունը:

Մրցույթի հաղթողը կստանա 100 հազ.դոլարի պարգև: Դե իսկ 2-րդ և 3-րդ տեղերում հաղթողները կկարողանան մասնակցել Project Ara-ին նվիրված Google-ի հետագա միջոցառումներին:

ara500_2

Հիշենք, որ Project Ara-ն մոդուլային սմարթֆոն է, որի նախագծմամբ զբաղվում է Google-ի Advanced Technology and Projects բաժինը, որը նախկինում պատկանում էր Motorola-ին: