Qwerkywriter` ռետրո ստեղնաշար պլանշետի և այլ սարքերի համար (վիդեո)

Եթե դուք սիրում եք ռետրո իրեր և սարքեր և անգամ նախընտրում եք օգտագործել դրանք, ապա Qwerkywriter ստեղնաշարը Ձեզ համար է: Kickstarter հանգանակությունների կայքում այս նախագիծը հավաքել է 40 000 դոլար և պատրաստ է մասայական արտադրության համար:

Qwerkywriter-ը աշխատում թե՛ նոութբուքերի, թե՛ պլանշետների և թե՛ բջջային սարքերի հետ: Այն միանում է Ձեր սարքին թե՛ USB-ով և թե՛ Bluetooth-ով:

Արտաքնապես ռետրո տեքստերի մուտքագրման մեքենա հիշեցնող սարքն ունի 84 ստեղն: Այն ունի հատուկ հենակ պլանշետների համար: Թղթի թերի փոխարեն, դուք Ձեր դիմացը դնում եք Ձեր սարքը՝ աշխատող iOS, Android կամ այլ ՕՀ-ով:

Qwerkywriter-ի չափսերն են 31,75×19,05×8,89սմ: Սարքի միակ թերությունը մեծությունն ու կշիռն է (1.36կգ), ինչը նշանակում է որ այն հարմար չէ պայուսակի մեջ պահելու համար: Այդ տեսանկյունից այն արդարացված չէ:

Qwerkywriter-ի արժեքն է 309 դոլար:

Աղբյուրը՝ Kickstarter.com