Samsung Galaxy Note 4-ը հնարավոր է ստանա ցանցաթաղանթի սկաներ

SamsungExynos Twitter-հաշվում հրապարակվել է Samsung ընկերության անհայտ մոդելի գեղարվեստական նկար, որի էկրանին պատկերված է աչք։

Նկարը մեկնաբանված է հետևյալ կերպ՝ «Անվտանգությունը կարող է էլ ավելի հուսալի լինել մեր յուրահատուկ ֆունկցիաների շնորհիվ»։

394433

Արևմտյան լրատվամիջոցները կարծում են, որ հարավկորեական ընկերությունը պատրաստվում է իր արտադրանքներում ներդնել աչքի ցանցաթաղանթի սկաներ, որը կծառայի որպես օգտագործողին ճանաչելու միջոց։

Սպասվում է, որ նման սկաներ կստանա թողարկմանը պատրաստվող Galaxy Note 4 ֆաբլետը, որը կունենա քառամիջուկ Snapdragon 805 պրոցեսոր, Adreno 420 գրաֆիկակա  չիպ։ Ֆաբլետը կունենա նաև 5,7 դյույմանով Super AMOLED QHD (2560х1440 պիկսել) էկրան, դիմային 3,7 Մպ , հիմնական 12 Մպ տեսախցիկներ, 3 Գբ օպերատիվ հիշողություն և 32 Գբ ներքին հիշողություն։

Սպասվում է, որ վերոնշյալ մոդելը կթողարկվի IFA 2014 ցուցահանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 5-ից տասը Բեռլինում։

Աղբյուրը՝ mashable.com