Apple և IBM ընկերությունները վերջերս հայտարարել են, որ պատրաստվում են համագործակցել երկար ժամանակ՝ ինտեգրելով IBM-ի կորպարատիվ ծառայությունները iOS օպերացիոն համակարգում: Ըստ համաձայնագրի՝ IBM-ը կսկսի վաճառել iPad և iPhone՝ կորպորատիվ լուծումների ապահովմամբ: Այդպիսով հաճախորդները կկարողանան մուտք գործել մեծ ծավալի տվյալների բազա և կատարելի համակարգային գործողություններ:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը դիմել է իր աշխատակիցներին՝ ներկայացնելով սպասվող համագործակցության ակնկալիքները: Նրա խոսքով՝ IBM ընկերությունը հսկայական ծավալի տվյալների վերլուծության ոլորտում իրեն հավասարը չունի:
Այսուհետ բոլոր օգտագործողները կկարողանան օգտվել այդ լուծումներից: IBM-ը մեծ հաջողություն է վայելում շուկայում և ունի ավելի քան 100 000 խորհրդատու, որոնք իրենց հերթին կսկսեն զբաղվել iPhone, iPad-ի վաճառքով:
Հատուկ այս համագործակցության առիթով դիմելով իր աշխատակիցներին՝ Քուքը ցույց է տվել, թե որքան է ոգևորված սպասվող համագործակցությամբ:
Աղբյուրը՝ techcrunch.com