Apple-ը լուծել է iPhone 6-ի մարտկոցի խնդիրը

Apple ընկերությունը լուծում է գտել, որի շնորհիվ կկարողանա հաջորդ սերունդների iPhone-ներում տեղադրել բարակ, բայց տարողունակ մարտկոց: Ընկերության մասնագետները iPhone 6-ում կտեղադրեն ուլտրա-բարակ մարտկոցներ, որոնք այնքան էլ տարածված չեն շուկայում:

iphone

AppleInsider-ը գրում է, որ Apple-ը կարողացել է հայթայթել նման մարտկոցներ արտադրող ընկերություն, որն էլ համաձայնվել է համագործակցել:

Խոսքը թայվանական Simplo Technologies ընկերության մասին է, որը կարողանալու է անել այն, ինչ չկարողացան Apple-ի նախկին գործընկերներ Samsung-ը և LG Chemical-ը:

Հիշեցնենք, որ աշնանը սպասվում է iPhone 6-ի երկու տարբերակի թողարկում, որոնցից մեկը կունենա 5,5 դյույմանոց էկրան: