Jibo՝ տնային ռոբոտ նախագիծը հայտնվել է IndieGoGo-ում (վիդեո)

IndieGoGo հանգանակությունների հարթակում մեկնարկել է ֆինանսների հայթայթման նախագիծ տնային ռոբոտ Jibo-ների արտադրության համար:

Jibo

Ռոբոտը կարողանում է ծառայել որպես զրուցակից՝ արտահայտելով որոշ էմոցիաների անիմացիաների միջոցով: Այն կարողանում է նաև լուսանկարել, տեսանկարահանել, հիշեցնել հանդիպման մասին, կարդալ հեքիաթ գիշերը, տեղեկացնել բաց թողնված զանգերի մասին: Jibo-ն իր արտաքին տեսքով նման սեղանի լամպի. ունի կլոր գլուխ հարթ 5.7դյույմ էկրանով: Բարձրությունը կազմում է 28 սմ, կշիռը՝ 3կգ:

Jibo-ի արտադրության համար անհրաժեշտ է 100 000 դոլար: Ներկա պահին հավաքվել է մոտ 30 000-ը: Յուրաքանչյուր Jibo ռոբոտ կարժենա 599 դոլար: