One Fast Cat՝ մարզասարք Ձեր տնային կատվի համար (վիդեո)

Ամերիկացիներ Շոն Ֆարլին և Կելվին Սկրիմշիրը Kickstarter հանգանակությունների կայքում գործարկել են տնային կատուների համար նախատեսված մարզասարքի նախագիծ:

One Fast Cat

Ենթադրվում է, որ One Fast Cat-ի միջոցով Ձեր կատուն կազատի իրեն ավելորդ էներգիայից, կմնա «կառուցվածքի» մեջ և չի ձանձրանա, երբ տանը միայնակ է:

Նախագծողների խոսքով, եթե կատուն One Fast Cat-ով ամեն օր չմարզվի, ապա հաստատ տնային իրերը կրծելով և փչացնելով կզբաղվի:

Մարզասարքի անիվը ունի 122սմ դիամետր ներսից և 25.4սմ լայնություն: Սարքի հեղինակները հավաքել են 48.500 դոլար պահանջվող 10 000-ի փոխարեն: Մարզասարքը կարժենա 199 դոլար: