Ritot` խելացի պրոեկցիոն ժամացույց-թևնոց (վիդեո)

Ritot

Indiegogo հանգանակությունների կայքում «խելացի» ժամացույց Ritot-ը հաջողությամբ շարունակում է հավաքել անհրաժեշտ գումարն արտադրության համար: Վերջինիս հեղինակները ժամացույցն անվանում են «աշխարհում առաջին պրոեկցիոն ժամացույցը»:

Ritot 02

Ritot-ն անջրանցիկ ձեռքի թևնոց է, որում բացակայում է էկրանը: Տվյալների ցուցադրման համար անհրաժեշտ է կամ թեթևակի թափահարել ձեռքը կամ սեղմել հատուկ կոճակ, որից հետո տվյալները կհայտնվեն Ձեր ձեռքի մակերեսին պրոեկցիայի տեսքով: Ըստ նախագծողների, պրոեկցիան տեսանելի է օրվա ցանկացած ժամին:

Ritot-ն ունի լուսավորման 20 գունային տարբերակ: Ինչպես մնացյալ այլ խելացի ժամացույցները, այն հնարավոր է միացնել սմարթֆոնին: Սինքրոնիզացիայից հետո օգտագործողը կարող է ձեռքի վրա պրոեկցիայի տեսքով կարդալ ՍՄՍ նամակները, բաց թողնված զանգերը, սոցցանցերի ծանուցումները:

Սարքի առավելությունն է նաև մարտկոցը. այն ապրում է 6 օր: Սարքը կարժենա 120 դոլար:

Աղբյուրը՝ Indiegogo.com