Չինաստանում հայտնվել են iPhone 6-ի գնի և թողարկման ամսաթվի տվյալներով թռուցիկներ

Չինաստանում շրջում են թռուցիկներ, որոնց վրա գրված է սպասվող iPhone 6-ի թողարկման ամսաթիվը և գինը: Թռուցիկի նկարը տեղադրվել է չինական Weibo սոցցանցում: Թռուցիկի վրա պատկերված են 4,7 և 5,5 դյույմանոց iPhone-ները, նշված է, որ դրանք վաճառքի դուրս կգան սեպտեմբերի 19-ին:

flyer

Ինչ վերաբերում է գներին, ապա 4,7 դյույմանոց տարբերակը կարժենա մոտ $853 ԱՄՆ դոլար, իսկ ավելի մեծ տարբերակը՝ $1 014 դոլար: Որքանով է այս ինֆորմացիան հավաստի, կարելի է միայն ենթադրություններ անել:

Սպասվում է, որ iPhone 6-ը կլինի ավելի բարակ, քան iPhone 5S-ը, կստանա A8 արագագործ պրոցեսոր և կատարելագործված տեսախցիկ, որը կունենա պատկերի օպտիկական հստակեցման համակարգ:

Աղբյուրը՝ GSMinsider.com