Albuquerque ընկերությունը ստեղծել է Anywhere Fridge անունով շարժական սառնարան, որը կարողանում է էներգիա ստանալ ոչ միայն ավտոմեքենայի մարտկոցից, այլև արևից՝ իր վրա տեղադրված արևային պանելների շնորհիվ:
Բացի այդ՝ արևային էներգիան, փոխակերպվելով էլեկտրական հոսանքի, կուտակվում է լիթիում-իոնային մարտկոցում, ինչը թույլ է տալիս Anywhere Fridge-ին պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը ոչ միայն ցերեկը, այլև գիշերային ժամերին:
Այս սառնարանը վերածվում է նաև «գազօջախի» և թույլ տալիս պատրաստել ուտեստներ: Այն ունի նաև երկու USB-պորտ, այնպես որ կարելի է լիցքավորել порта, чтоսմարթֆոնը կամ այլ գաջեթներ:
Anywhere Fridge-ը Indiegogo կայքում հավաքել է արդեն $122 244 դոլար: Նշենք, որ այստեղ փոքր տարբերակը արժե $199, իսկ մեծը՝ $499:
Աղբյուրը՝ Indiegogo.com