Audio Engineer բլուզը թույլ է տալիս կրել ականջակալը գլխանոցի վրայից (վիդեո)

Betabrand ընկերությունը ստեղծել է բլուզ, որը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ականջակալների ու գլխանոցի: Բլուզը հետաքրքիր անուն ունի, կոչվում է Audio Engineer:

1150x673xaudio_engineer_s_hoodie_19_1.jpg.pagespeed.ic.9-nddYHvGPԳլխանոցը կարված է հատուկ կտորից, որը փոխանցում է ձայնը՝ առանց տատանումների ու ձայնի բարձրության վրա ազդելու: Սա թույլ է տալիս ականջակալները կրել գլխանոցի վրայից: Բացի այդ Audio Engineer-ում կարելի է նաև տեղավորել ականջակալների լարը,  այն նաև ունի բազմաթիվ գրպաններ՝ նվագարկիչներ, տարբեր մանր գաջեթներ պահելու համար:

Բլուզի վաճառքը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերին, սակայն արդեն իսկ կարելի է նախնական պատվեր ձևակերպել այստեղ՝ վճարելով $142 դոլար:

Աղբյուրը՝ Betabrand.com