Samsung Galaxy Note 4-ը կունենա կոր էկրան և 16 Մպ տեսախցիկ

Samsung Galaxy Note 4 ֆաբլետի թողարկմանը մնացել է երկու ամիս. սպասվում է, որ այն կներկայացվի IFA 2014 ցուցահանդեսին: Ինչպես գրում է ET News հարավկորեական կայքը, Galaxy Note 4-ը կունենա բարակ կաղապար և կոր էկրան: Բացի այդ նշվում է 16 Մպ տեսախցիկի մասին՝ պատկերի օպտիկական հստակեցման հնարավորությամբ (OIS): Ֆաբլետի կաղապարը կպատրաստվի մետաղից:

note 4Շատ հավանական է, որ Galaxy Note 4-ը կթողարկվի նաև պլաստիկ կաղապարով, սակայն իր գլխավոր առանձնահատկությունը կլինի կոր էկրանը: Էկրանի անկյունագծի չափը առայժմ չի հաղորդվում:

Ինչ վերաբերում է Galaxy Note 4-ի ֆոտոմոդուլին, ապա այն կլինի նույնը, ինչ Galaxy S5 դրոշակակրի դեպքում, միայն կավելանա OIS ֆունկցիան:

Աղբյուրը՝ Phonearena.com