Motorola-ն մշակում է 5,9 դյույմանոց Nexus սմարթֆոն

google-nexus-5-review

Motorola և Google ընկերություններն աշխատում են 5,9 դյումանոց Nexus սմարթֆոնի վրա, որի կոդային անվանումն է «Shamu»: Այս մասին հաղորդում է Android Police հայտնի կայքը:

Ֆաբլետի թողարկմանը կարելի է սպասել արդեն այս աշնանը, մասնավորապես՝ նոյեմբեր ամսին: Նշենք, որ նախորդ սերնդի Nexus սմարթֆոնները թողարկվել են միշտ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին: Իսկ Shamu անվանումը հավանական է թվում, քանի որ նախորդ Nexus-ները նույնպես ջրային բնակիչների անուններ ունեին՝ Mako, Maguro/tuna, Hammerhead, Flounder:

Նշենք, որ Android Police-ը չի հաղորդում սարքի այլ տեխնիկական տվյալներ, ինչպես նաև հրաժարվում է հրապարակել աղբյուրի անունը:

Աղբյուրը՝ androidpolice.com