Dragon Innovation հանգանակությունների կայքում iKubu ընկերությունը ներկայացրել է Backtracker համակարգը: Այն նախատեսված է հեծանվորդների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման համար:
Backtracker-ը բաղկացած է երկու մասից՝ հատուկ ռադար, որն ամրացվում է նստատեղի տակը և ղեկի ցուցումների մոդուլ: Ամրացված ռադարը հայտնաբերում է հեծանվորդի ետևում գտնվող տրանսպորտային միջոցները և փոխանցում է ինֆորմացիան ցուցումների բլոկին:
Ըստ նախագծողների, սարքը կարող է անգամ հայտնաբերել 160կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենաներին մինչև 140մ հեռավորության վրա և զգուշացնել այդ մասին հեծանվորդին:
Սարքերը լիցքավորվում են հատուկ USB-ինտերֆեյսով: Մեկ լիցքավորմամբ սարքը ծառայում է 8 ժամ: Լիցքի մասին ինֆորմացիան նույնպես պատկերվում է ղեկի ցուցումների մոդուլի վրա: Դե իսկ երկու մոդուլներն իրար հետ կապը պահում են Bluetooth-ի միջոցով:
Backtracker-ի նախագծողներին անհրաժեշտ է 226 000 դոլար գաղափարի իրականացման համար: Յուրաքանչյուր Backtracker հավաքածու կարժենա 199 դոլար: