HP-ն ևս կարտադրի «խելացի» ժամացույց

Hewlett-Packard-ը միավորել է իր ուժերը Gilt մատակարարող ընկերության հետ՝ արտադրելու «խելացի» ժամացույց:

hp1

Ինչպես նշում են գաղտնի աղբյուրները, սարքը կկարողանա միանալ Android և iOS սմարթֆոններին: Սա նշանակում է, որ օգտագործողներն իրենց «խելացի» ժամացույցի էկրանին կկարողանան դիտել մի շարք ծանուցումներ սմարթֆոնի ծրագրերից:

hp2

Hewlett-Packard-ի ապագա ժամացույցի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ չկան: Սակայն համացանցում հայտնված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ ժամացույցը կունան կլոր էկրան և մի քանի ֆիզիկական կոճակ: Ըստ երևույթին, սմարթֆոնների հետ սարքը կկապվի Bluetooth մոդուլով: Նշվում է նաև, որ HP «խելացի» ժամացույցը հասանելի կլինի մի քանի գույնով՝ սև և շագանակագույն կաշվե շրջանակներով:

Աղբյուրը՝ engadget.com