Galaxy Note 4-ը կգերազանցի Galaxy S5-ին

Հարավկորեական Korean Times պարբերականի տվյալներով, սեպտեմբերի 3-ին պաշտոնապես կներկայացվի Samsung Galaxy Note 4 ֆաբլեթը: Նորույթի շնորհանդեսը կկայանա Բեռլինում անցկացվող ամենամյա ցուցահանդես IFA 2014-ի ընթացքում:

Samsung-Galaxy-Note-4-ivo-maric-2

Ինչպես նշում է Samsung-ի սարքերի համար բաղադրիչ մասեր մատակարարող ընկերություններից մեկը, Samsung-ը շտապում է շուկա հանել Note 4-ը  Apple iPhone 6-ից վաղ, որն ըստ հավանականության կթողարկվի երկու տարբերակով՝ 4.7 և 5.5 դյույմ:

Որոշ աղբյուրների խոսքով, Galaxy Note 4-ն իր տեխնիկական պարամետրերով և ընդհանուր կատարմամբ գերազանցելու է ներկայիս դրոշակակիր Galaxy S5 սմարթֆոնին:

Սպասվում է, որ այն կստանա 5,7” OLED-էկրան, մետաղյա կաղապար, Qualcomm պրոցեսոր և LTE: Նշենք, որ այս լուրերը դեռև որևէ կերպ հարավկորեական ընկերությունը չի հաստատել կամ հերքել:

Աղբյուրը՝ phonearena.com