Apple ընկերությունը հրապարակել է iPhone 5s սմարթֆոնի նոր գովազդային հոլովակ:
Վերջինս կրկին “You’re more powerful than you think” (Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես) գովազդային արշավի մասն է կազմում: Այս անգամ սմարթֆոնի գովազդը պատմում է բազմատեսակ մասնագիտությունների մասին և ցուցադրում, թե ինչպես են անասնաբույժները, օդաչուները, հրշեջները, ոսկերիչները և այլոք օգտագործում iPhone 5s-ը իրենց աշխատանքում:
Գովազդում հնչում է Ջենիֆեր Օ՛Քոների “When I Grow Up” երգը: