Casio-ն թողարկել է նոր «խելացի» ժամացույց G-Shock GBA-400-ը

Casio ընկերությունը համալրել է իր «խելացի» ժամացույցների G-Shock կոչվող շարքը նոր GBA-400 մոդելով, որի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերին:

Նորույթը հագեցած է անլար Bluetooth Smart մոդուլով, որով սարքը կարողանում է կապ հաստատել սմարթֆոնի հետ: Այն կարող է սինքրոնիզացվել iPhone սմարթֆոնների և Samsung Galaxy շարքի մոդելների հետ՝ աշխատող Android 4.3 ՕՀ-ով:

G-Shock GBA-400-ը հագեցած է LCD էկրանով, որը ցուցադրում է մի շարք ծանուցումներ, որոնք փոխանցվում են սմարթֆոնից: Ժամացույցը համատեղելի է SoundHound համակարգի հետ, որը կարողանում է ճանաչել հնչող երգը և կատարողին:

Ժամացույցի չափսերն են՝ 55,0х51,9х18,3 մմ, քաշը՝ 66գրամ: Այն կարելի է գնել 225 դոլարով ԱՄՆ-ից:  GBA-400-ը հասանելի կլինի կարմիր, սև և կապույտ գունային տարբերակներով:

Աղբյուրը՝ casio.jp