Lenovo-ն ներկայացրել է իր Vibe Z2 Pro դրոշակակիր սմարթֆոնը (վիդեո)

Vibe z2 pro

Lenovo ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր դրոշակակիր սմարթֆոնը՝ Vibe Z2 Pro-ն: Սա չինական գիգանտի առաջին սմարթֆոնն է 6դյույմ IPS էկրանով՝ 2560 х 1440 պիքսել թույլատրությամբ:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն է՝ քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր՝ 2.5ԳԳց հաճախականությամբ, 3Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, Adreno 330 գրաֆիկական արագացուցիչ:

Vibe Z2 Pro-ն ունի մետաղյա կաղապար: Կշռում է 179 գրամ և 7.7մմ հաստություն: Lenovo-ին հաջողվել է այս բարակ ֆաբլեթում տեղավորել 4000 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց և 16Մպ հիմնական ֆոտոխցիկ՝ պատկերի օպտիկական ստաբիլիզացիայով, լուսադիոդային լուսարձակիչով և 4K թույլատրությամբ վիդեո տեսանկարահանելու հնարավորությամբ:

Ֆաբլեթում կարելի է տեղավորել երկու SIM քարտ: Սարքը վաճառքի դուրս կգա սեպտեմբերին և հասանելի կլինի սև, սպիտակ և ոսկեգույն գունային տարբերակներով: Այն կարժենա 834 դոլար: