Beats և Apple ընկերությունները արդեն հանդես են գալիս որպես միասնական մեկ ամբողջություն: Այս կապացկությամն Apple-ի կայքում՝ աքսեսուարների բաժնում հայտնվել է առանձին մաս, ուր ներկայացված է Beats by Dr. Dre հավաքածուն:
Կայքի այդ էջն ունի Apple արտադրանքներին բնորոշ ինտերֆեյս: Համապատասխան բաժին է ավելացել նաև Apple Store-ի iOS հավելվածում:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Apple-ը գնեց Beats ընկերությունը՝ 3.3մլրդ. դոլարով: Գործարքի պայմանների համաձայն, Beats բրենդը չի դադարի իր գործունեությունը, սակայն կմիանա ամբողջությամբ Apple ընտանիքին: