Համացանցում հայտնվել են iPhone 6-ի «կենդանի» լուսանկարներ

Համացանցում կրկին հայտնվել են iPhone 6 սմարթֆոնի «կենդանի» լուսանկարներ: Այս անգամ ցանցային լրտեսները ներկայացրել են սարքի վերջնական տարբերակը:

iphone0 Խոսքը գնում է 4.7 դյույմ անկյունագծով iPhone 6-ի մասին: Լուսանկարներում տեսանելի են սմարթֆոնի կառուցվածքի որոշ էլեմենտներ: Նշվում է, որ էկրանը «home» կոճակը ավելի մեծ է, ինչը պայմանավորված է TouchID սենսորի բարելավմամբ:

iphone1

Ըստ լուրերի, iPhone 6-ը կստանա 64բիթ Apple A8 պրոցեսոր, ավելի մեծ օպերատիվ հիշողություն՝ ի տարբերություն iPhone 5s-ի, ինչպես նաև համատեղելի կլինի LTE ցանցերի հետ՝ 300Մբ/վրկ. տվյալների փոխանցման արագությամբ:

iphone2

Սմարթֆոնի անոնսը սպասվում է սեպտեմբերի 9-ին:

Աղբյուրը՝ slashgear.com