Ironman One GPS+՝ սպորտային «խելացի» ժամացույց (վիդեո)

Timex ընկերությունը Qualcomm-ի հետ համատեղ թողարկել է «խելացի» ժամացույց Ironman One GPS+-ը՝ սպորտով ակտիվ զբաղվողների համար:

timex_ironman_one_gps+

Սարքը հագեցած է 3G մոդուլով և կարող է աշխատել առանց սմարթֆոնին միանալու: Ունի նաև ներկառուցված GPS մոդուլ: Այն կարողանում է գրանցել օգտագործողի ընթացիկ դիրքը, արագությունը, անցած հեռավորությունը և քայլերի քանակը: Բացակայում է սրտի աշխատանքը հետևող սենսոր: Փոխարենը կարելի է ձեռք բերել առանձին գոտի:

Ironman One GPS+-ը հագեցած է Find Me ֆունկցիայով, որը հաղորդագրություն է ուղարկում Ձեր կողմից նախապես ընտրած հեռախոսահամարին Ձեր գտնվելու դիրքի մասին:

Սարքն ունի 1.5դյույմ էկրան: Կարելի է ստուգել էլ.փոստը, կատարել զանգել և լսել երաժշտություն: Ժամացույցը հագեցած է 4Գբ ներկառուցված հիշողությամբ: Կաղապարը պաշտպանված է արտաքին ազդեցություններից և կարողանում է մինչև 50մ խորությամբ ջրում մնալ աշխատունակ:

Գաջեթը վաճառքում կհայտվի ամառվա վերջում 400 դոլար արժեքով: