Համացանցում տարածվել է ապագա iPhone 6-ի տուփը (լուսանկարներ)

TechRadar կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում ցուցադրվում է ապագա  iPhone 6 սմարթֆոնի փաթեթավորման տուփը: Ինչպես նշում է ռեսուրսի աղբյուրը, լուսանկարներն արվել են Apple-ի բեթա-փորձարկողներից մեկի կողմից:

J3ZKUUAVsUineD47t_Z1Gw-article

Թե որքանով են լուսանկարները համապատասխանում ճշմարտությանը դժվար է ասել: Կասկածանք է առաջացնում այն փաստը, որ տուփի վրա պատկերված չէ Healthbook հավելվածը: Բացի դրանից տուփը շատ նման iPhone 6 -ի չինական կրկնօրինակին:

Նշենք, որ օնլայն ԶԼՄ-ները գրում են, որ iPhone 6-ը հնարավոր է հագեցած լինի 13Մպ ֆոտոխցիկով, երկմիջուկ А8 պրոցեսորով, շափյուղա ապակիով պատված էկրանով և բարձր հզորությամբ մարտկոցով: Սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերի 9-ին: