Skully AR-1՝ «խելացի» սաղավարտ մոտոցիկլիստների համար (վիդեո)

20140809100139-GIZMODO_visor

Վաճառքի է դուրս եկել բազմաֆունկցիոնալ սաղավարտ Skully AR-1-ը: Indiegogo կայքում հասանելի է վերջինիս նախնական պատվերի հնարավորությունը: Սաղավարտը կարժենա 1600 դոլար և կմատակարարվի պատվիրատուներին 2015-ի մայիսին:

20140809095233-Tech_Specs_IndieGoGo

Սաղավարտն ունի աերոդինամիկ կառուցվածք և պատրաստված է թեթև ամուր պոլիկարբոնատից: Այն չի թողնում նաև քրտնել: Սաղավարտի դիմային ապակին հագեցած է հակաբակտերիոզ ֆունկցիայով, դիմանում է քերծվածքներին և մառախուղի ժամանակ բարձր խոնավությանը:

Դիմային մասում այն ունի լայնանկյուն 180° տեսախցիկ, որի պատկերը կարելի է տեսնել մոտոցիկլիստի աչքերի աջ ներքևի մասում տեղակայված էկրանին: Այն տեխնիկապես պատրաստված է Google Glass-ի սկզբունքով: Կախված, թե ինչ ֆունկցիայի է ակտիվ, այն ցուցադրում է կամ քարտեզ կամ այլ անհրաժեշտ ինֆորմացիա: Սաղավարտը կարող է հնչեցնել նաև երաժշտություն, ընդունել զանգեր և ընդունել ձայնային հրամաններ:

Սմարթֆոնի և ինտերնետի հետ կապը կատարվում է Bluetooth մոդուլի միջոցով: Skully AR-1-ը հագեցած է նաև GPS-ով: Սաղավարտը կթողարկվի S -ից XXL չափսերով սև և սպիտակ գունային տարբերակներով: