Toshiba ընկերությունը ներկայացրել է ֆիթնես-թևնոց WERAM1100-ը: Վերջինս հասանելի կդառնա օգոստոսի 20-ին:
Սարքը հագեցած է մի շարք սենսորներ. այն կհետևի օգտագործողի ակտիվությանը, կչափի քայլերը, կգնահատի անցած ճանապարգը և ծախսած կալորիաների քանակը, քնի և հանգստի ժամանաքականը: Տվյալները փոխանցվում են օգտագործողի սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով: Դրանք պատկերվում են բրենդային հավելվածում գրաֆիկների տեսքով:
WERAM1100-ի մարտկոցը բավարար է 2 շաբաթ առանց վերալիցքավորման աշխատելու համար: Այն հասանելի կդառնա 4 գունային տարբերակներով՝ սև, սպիտակ-մոխրագույն, վարդագույն և կապույտ: Այն կարելի է ձեռք բերել 100 եվրո արժեքով:
Աղբյուրը՝ toshiba.co.jp