Համացանցում հայտնվել են Samsung Galaxy Note 4-ի լուսանկարները

Գալիք Samsung Galaxy Note 4 պլանշետի մասին լուրեր արդեն վաղուց են տարածվել համացանցում: Gsmarena ռեսուրսը հրաարակել է անգամ որակյալ լուսանկարներ, որտեղ ցուցադրվում է սմարթֆոնի թե ետնային և թե դիմային մասը: Ըստ Gsmarena-ի, լուսանկարները տրամադրել է գաղտնի աղբյուր:

Galaxy Note 4-ի դիմային մասը հիշեցնում է Note 3-ը, իսկ ետնային և կողային մասերը ավելի թարմ նոր տեսք ունեն: Ետնային մասը պլաստիկից է: Կողային մասերը հավանաբար պատրաստված են մետաղից: Կարելի է նկատել նաև S Pen սթիլուսի բնիկը, որտեղ այն տեղադրվում է և micro USB 3.0 մուտք:

Հիշեցնենք, որ սպասվում է, որ Galaxy Note 4-ը կունենա 5.7դյույմ էկրան, Exynos 5433/Snapdragon 805 պրոցեսոր, 3Գբ ներկառուցված հիշողություն, 16Մպ ֆոտոխցիկ և կաշխատի Android 4.4.3 KitKat ՕՀ-ով:

Սմարթֆոն-ֆաբլեթի անոնսը սպասվում է սեպտեմբերի 15-ին: