Google ընկերությունը հայտնել է Google Drive Slides հավելվածի թողարկման մասին՝ նախատեսված iPhone և iPad սարքերի համար: Բացի դրանից, ինտերնետ հսկան թարմացրել է iOS-ի համար ավելի վաղ թողարկված Docs և Sheets ծրագրերը:
Անհատական համակարգիչների օգտագործողները վաղուց են կարողանում օգտագործել Slides-ը դիտարկչի միջոցով: Apple սարքերի տարբերակը կատարում է նմանատիպ ֆունկցիաներ՝ թույլ է տալիս ստեղծել և խմբագրել ներկայացումներ, կիսել դրանք համատեղ դիտման և խմբագրման համար, ինչպես նաև աշխատել Microsoft PowerPoint ֆորմատի ֆայլերի հետ:
Slides-ը կարելի է անվճար ներբեռնել App Store-ից:
Docs և Sheets ծրագրերի նոր թարմացումն իր հերթին թույլ է տալիս դիտել և խմբագրել Microsoft Excel և Microsoft Word ֆորմատների ֆայլեր: Sheets-ում ավելացել է դիագրամաներ ստեղծելու հնարավորություն, ինչպես նաև որոնման կոճակ:
Google Docs և Google Sheets ծրագրերի թարմացումները նույնպես հասանելի է ներբեռնման համար App Store-ից: