LG-ն ներկայացրել է նոր G3 Stylus սմարթֆոնը

LG Electronics ընկերությունը ներկայացրեց G3 շարքի հերթական սմարթֆոնը՝ G3 Stylus մոդելը: Վերջինիս յուրօրինակությունը հատուկ փետուր-գրիչի օգտագործմամբ սմարթֆոնի կառավարումն է:

lg1

Սմարթֆոնի հետ տրվում է Rubberdium անունը կրող փետուրը: Այն հարմար է նշումներ, էսքիզներ, մեկնաբանություններ և նման այլ թեթև գործողությունների կատարման համար:

G3 Stylus-ը հագեցած է «խելացի» ստեղնաշարով՝ ժեստերի կառավարմամբ և չափսերի ավտոմատ օպտիմիազացիայով: Dual Window ֆունկցիան հնարավորություն է տալիս մեկ պատուհանում դիտել մի քանի ծրագիր միաժամանակ: Knock Code-ի միջոցով կարելի է ապաարգելափակել սմարթֆոնը:

LG G3 Stylus-ը ցուցադրվելու է գալիք IFA 2014 ցուցահանդեսին Բեռլինում: Սարքի տեխնիկական պարամետրերն են՝ քառամիջուկ 1.3ԳԳց հաճախականությամբ պրոցեսոր, 5.5դյույմ IPS էկրան, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 13Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկ, 3000մԱ/Ժ մարտկոց: Սարքն աշխատում Android 4.4.2 KitKat ՕՀ-ով: