Sony-ն 2015-ին կմրցակցի ջրակայուն սմարթֆոններով

sony1Sony Mobile Communications ընկերությունը մի շարք աղբյուրների տեղեկացմամբ, ջրակայուն կաղապարներով սմարթֆոնների արտադրությամբ նպատակ ունի մրցակցել և բարձրացնել իր դիրքերը սմարթֆոնների շուկայում:

Նշենք, որ ընկերության վերջին սարքերից է Xperia M2 Aqua՝ ներկայացված նախորդ շավաթ: Այս սարքը 4.8դյույմ qHD էկրան ուն, Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր և 8Մպ ֆոտոխցիկ: Այն կարողանում է աշխատել մինչև 1.5մ խորություն մինչև 30 րոպե: Սարքը կարժենա 330 դոլար:

Չի բացառվում, որ 2015թ-ին Sony Mobile-ի կողմից ներկայացվելիք բոլոր միջին դասի սմարթֆոնները լինեն ջրակայուն: Ըստ լուրերի, Sony-ի ջրակայուն սմարթֆոնների գործընկերներն են FIH Mobile, Compal Electronics (Compal Communications) և Arima Communications ընկերությունները Թայվանում: