Amazon ընկերությունը գնել է խաղերի հոսքային հեռարձակման ծառայություն Twitch-ը: Այս մասին երկու ընկերությունները հայտնում են իրենց պաշտոնական կայքերում:
Ինչպես հայտնում է The Information-ը, գործարքը կազմել է 970մլն. դոլար:
Twitch ղեկավար Էմեթ Շիրը նշում է, որ իր ծառայություննը կշարունակի գործել անկախ՝ սեփական բրենդով և գրասենյակում: Amazon -ի ծառայությունների թվում Twitch ինտեգրացիայի մասին առայժմ որևէ տեղեկություն երկու ընկերությունները չեն տարածում: