Samsung-ը ներկայացրել է Gear S խելացի ժամացույցը և Gear Circle աքսեսուարը

Samsung ընկերությունը ներկայացրել է հերթական խելացի ժամացույցը՝ Gear S մոդելը: Այն ամբողջապես աշխատում է որպես առանձին ինքնուրույն սարք:

samsung-gear-s-front

Նորույթը հագեցած է ներկառուցված 3G մոդուլով և SIM-քարտի բնիկով: Սա հնարավորություն է տալիս օգտագործողին կատարել զանգեր բջջային ցանցի միջոցով, ստանալ և ուղարկել տարբեր ՍՄՍ հաղորդագրություններ, ինչպես նաև ստանալ ծանուցումներ սոցցանցերից: Այս վերոհիշյալ դեպքերում սմարթֆոնի հետ կապ չի պահանջվում:

Gear S սարքը հագեցած է երկմիջուկ 1.0ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով, աշխատում է Tizen օպերացիոն համակարգով: Այն ունի 2դյույմ Super AMOLED էկրան՝ 360 × 480 պիքսել թույլատրությամբ: Օպերատիվ հիշողությունն է 512Մբ, ներկառուցվածը՝ 4Գբ: Սարքի չափսերն են՝  39,8 × 58,3 × 12,5մմ, 300մԱ/Ժ մարտկոց:

sam06

Սարքն ունի նաև մի շարք անլար մոդուլներ՝ Wi-Fi 802.11 b/g/n и Bluetooth 4.1, GPS, աքսելոմետր, էլեկտրոնային կողմնացույց, լուսավորության ցուցիչ, սրտի աշխատանքի սենսոր և այլն:

Gear S-ը կարելի է օգտագործել որպես ֆիթնես-թրեքեր Samsung S Health կամ Nike+ Running հավելվածների հետ:

Բացի ժամացույցից, Samsung-ը ներկայացրել է նաև Gear Circle աքսեսուարը: Միացնելով այն սմարթֆոնին՝ Bluetooth 3.0-ի միջոցով՝ օգտագործողը կարող է պատասխանել զանգերին, լսել երաժշտություն և կատարել ձայնային հրամաններ: Այն ունի վիբրոազդանշան, Micro-USB բնիկ՝ 180մԱ/Ժ մարտկոցի (11 ժամ) լիցքավորման համար:

Երկու նորույթները շուկայում կհայտնվեն սեպտեմբերին: Արժեքի մասին ոչինչ չի նշվում: