Sony-ն թողարկել է ապագա 3 նոր սարքերի մասին թիզեր (վիդեո)

Արդեն հայտնի է, որ Sony-ն Բեռլինում կայանալի ամենամյա IFA 2014 ցուցահանդեսին ներկայացնելու է երեք նոր սարք՝ դրոշակակիր Xperia Z3 սմարթֆոնը, մինի տարբերակ Xperia Z3 Compact-ը և 8դյույմ պլանշետ Xperia Z3 Tablet Compact-ը:

398812

Ընկերությունը թողարկել է վիդեոթիզեր՝ նվիրված նորույթների շնորհանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 3-ին:

Թիզերի նպատական է սրել հետաքրքրությունը սարքերի նկատմամբ: Որևէ կոնկրետ ինֆորմացիա այն չի հաղորդում, սակայն կարելի է նկատել մի շարք ակնարկներ: Օրինակ խոսք է գնում H20-ի մասին, ինչը ջուրն է. հետևաբար բոլոր սարքերը ջրակայուն են լինելու: Կա 7մմ գրություն, ինչը վկայում է սարքերի բարակության մասին: Բոլոր դեպքերում գլուխկոտրուկ-թիզերի բովանդակությունը հայտնի կդառնա հենց շնորհանդեսի օրը: