Google-ը փորձարկում է Project Wing անօդաչու ռոբոտների աշխատանքը (վիդեո)

project wingGoogle ընկերությունը մտադիր է ստեղծել սեփական օդային նավատորմ, որը կազմված կլինի ոչ թե ինքնաթիռներից, այլ անօդաչու ռոբոտներից, որոնք այժմ գտնվում են մշակման փուլում: Հիշեցնենք, որ նման ռոբոտներ մշակում է նաև Amazon ընկերությունը` նախատեսելով դրանք ապրանքների առաքման համար:

Ինչպես գրում է The Atlantic-ը, Google-ի վերոնշյալ նախագիծը կոչվում է «Project Wing», որը մշակվում է Google X լաբորատորիայում: Ինչպես Amazon-ը, այնպես էլ Google-ը նախատեսում է անօդաչու ռոբոտներն օգտագործել ապրանքներն առաքելու նպատակով:

Project Wing ռոբոտները ինքնաթիռի ու ուղղաթիռի հիբրիդ են` բարձրանում են օդ ուղղաթիռի և թռչում ինքնաթիռի նման: Ինչպես նշում են նախագծողները, ռոբոտները պատրաստվել են երկու տարվա համառ աշխատանքի արդյունքում:

Առայժմ հայտնի չէ` երբ ռոբոտները կստանան զանգվածային կիրառություն:

Աղբյուրը` Engadget.com