Էլեկտրական սահատախտակ, որը միաժամանակ նաև ուսապարկ է (վիդեո)

movpakKickstarter կայքում այժմ միջոցներ են հավաքվում Movpak էլեկտրական սահատախտակի համար, որը կցված է ուսապարկի: Նախագծի հեղինակները հույս ունեն հավաքել 100 հազար դոլար և այդ գումարով սկսել սահատախտակի զանգվածային արտադրություն:

Movpak-ն առաջին հայացքից սովորական ուսապարկ է, սակայն այն ներքևի հատվածում միացված է սահատախտակին: Նախատեսված է նաև շարժական բռնակ, որի օգնությամբ կարելի է տանել ուսապարկը անիվներով ճամպրուկի նման:

Ուսապարկում տեղադրված է նաև սահատախտակի էլեկտրական շարժիչ, որը լիցքավորվում է երկու ժամում: Շարժիչը կառավարվում է անլար հեռակառավարման վահանակի միջոցով և զարգացնում է մինչև 24կմ/ժ արագություն: Ամբողջովին լիցքավորված Movpak-ը անցնում է մոտ 14 կմ: Անհրաժեշտության դեպքում շարժիչի լիցքը կարելի է օգտագործել սմարթֆոնը կամ պլանշետը լիցքավորելու համար:

Ներկա պահին Kickstarter-ում հավաքվել է արդեն 25 հազար դոլար, սակայն առջևում կա դեռ 37 օր:

Աղբյուրը` kickstarter.com