Չինաստանում սկսվել է 5,5 դյումանոց iPhone 6-ի նախնական պատվերը

iPhone_ittrend.am
Հաջորդ երկուշաբթի կկայանա Apple-ի նոր սմարթֆոնի շնորհանդեսը, սակայն Չինաստանում արդեն մեկնարկել են iPhone 6-ի նախնական պատվերները: Ինչպես նշում է տեղական պարբերական China Daily-ին, երկրի ամենամեծ հեռախոսային օպերատորը ՝ China Mobile ընկերությունը, իր հաճախորդներին տրամադրել է հնարավորություն նախապես սպատվիրելու Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնը: Միևնույն ժամանակ բաժանորնդները կարող են պատվիրել ինչպես ենթադրյալ iPhone 6-ի 4,7դյումանոց մոդելը, այնպես էլ 5,5 դյույմանոց էկրանով ֆաբլետը:

Հայտնի է, որ ներկա պահին օգտագործողներն արդեն հասցրել են պատվիրել ավելի քան 33 հազար նոր սարք, ինչն էլ հաստատում է վերլուծաբանների կանխատեսումները նորույթի մեծամասշտաբ վաճառքի մասին: Սակայն բջջային օպերատորի ներկայացուցիչները դեռևս չեն տրամադրում որևէ տեղեկություն գնի, գունային լուծումների, հիշողության կամ ցանկացած այլ նկարագիր ապագա գաջեթի մասին: Ավելին` օպերատորը նույնիսկ չի հայտարարում նորույթի շուկա դուրս գալու ամսաթիվը՝ թողնելով գնորդներին անհայտության մեջ, թե երբ իրենք կարող են ստանալ իրենց նոր iPhone 6-երը:

Այնումանայնիվ, Չինաստանի ամենամեծ առցանց հարթակում՝ Taobao-ում, բազմաթիվ խանութներ, որոնք տեղադրում են տեղեկատվություն iPhone 6-ի հնարավոր պատվերների մասին, պահանջում են 5000 յուան կանխավճար ($810), սակայն օգտագործողները չեն շտապում վճարել պատվերի համար:

«Շատերն են հարցնում iPhone 6-ի պատվերի մասին, բայց շատ քչերն են պատրաստ տալու անհրաժեշտ կանխավճարը» -, նշում է Լի Լիվզյունը` Taobao-ի վաճառողներից մեկը: Աշխատակիցը նշում է, որ ինքը հուլիս ամսվանից ստացել է ընդամենը 16 կանխավճար պատվիրված նորույթի համար:

iPhone 6-ի 2 նոր մոդելների դուրս գալու մասին լուրին ճշմարտանմանություն է հաղորդում այն փաստը, որ նախորդ տարի ևս China Mobile-ը iPhone 5S-ի շնորհանդեսից մի քանի օր առաջ թույլ տվեց պատվերներ ձևակերպել:
Աղբյուրը` http://yablochno.com/