Ֆրանսիացուն 10 ամսով ազատազրկել են նախկին ընկերուհուն 21 807 անգամ զանգելու համար

318532362_rationing_cell_phone_minutes1_xlargeՖրանսիայի քաղաքացուն, ով երկար ժամանակ անհանգստացրել է իր նախկին ընկերուհուն, ազատազրկել են 10 ամսով և ենթարկել 1000 եվրո տուգանքի: Հաղորդում է The Guardian-ը:

Զույգը բաժանվել է դեռ 2011թ., սակայն դրանից հետո 33-ամյա ֆրանսիացին հիվանդանոցում է հայտնվել՝ դեպրեսիայից ազատվելու համար: Այդ ժամանակ նա փորձել է գումարի տեսքով փոխհատուցում ուզել իր նախկին ընկերուհուց կամ բանավոր շնորհակալություն ստանալ իրենց նախկին տունը վերանորոգելու համար: Աղջկա հետ խոսելու համար ֆրանսիացին տասը ամիս շարունակ ամեն օր մոտ 73 անգամ զանգել է, իսկ երբ աղջիկն արգելափակել է անհանգստացնող հեռախոսահամարը, սիրտը կոտրած սիրահարը սկսել է զանգել նրա ծնողներին ու աշխատակիցներին: Այդ ողջ ընթացքում ֆրանսիացին 21 807 զանգել ու SMS է ուղարկել:

Հետապնդումը դադարել է այն ժամանակ, երբ աղջիկը համաձայնվել է հանդիպման գնալ, որի ընթացքում հայտնել է այդքան սպասված շնորհակալությունը:

Աղբյուրը՝ theguardian.com