IFA 2014 ցուցահանդեսին Philips ընկերությունը ներկայացրել է նորացված AquaTrio Pro (FC7088) փոշեկուլը, որը նախատեսված է չոր և թաց մաքրության համար: Սարքը կարողանում է ոչ միայն փոշիները հավաքել, այլև լվանալ ու չորացնել հատակը:
Սարքը ստացել է ավելի հզոր ցիկլոնային շարժիչ, միկրոֆիբրայից խոզանակները պտտվում են րոպեում 6700 անգամ: Կեղտոտ ջուրը հավաքվում է առանձին մասով, այնպես էր մաքուր ջուրը չի կեղտոտվում: Շնորհիվ մաքուր ջրի անընդհատ հոսքի կեղտը չի կուտակվում խոզանակների վրա, որոնք ունեն նաև ինքնալվացման համակարգ:
Խոզանակները կարողանում են մաքրել նույնիսկ չորացած բծերն ու հետքերը: Մաքրության վերջում երկրորդ պտտվող խոզանակը չորացնում է հատակը՝ ներծծելով մնացած ջուրը:
Փոշեկուլն ունի LED-ցուցիչներ: Այն նախատեսված է տարբեր տեսակի հատակների համար՝ լամինատ, կերամիկա, նույնիսկ բնական քար:
Նշենք, որ Philips AquaTrio Pro-ն վաճառքում կհայտնվի արդեն այս ամսվա ընթացքում` 500 դոլար գնով:
Աղբյուրը՝ Philips.com