BlackBerry-ն պատրաստում է «թաքնվող» ստեղնաշարով սմարթֆոն


bb2BlackBerry ընկերությունը պատրաստվում է թողարկել երկու նոր սմարթֆոն, որոնք ունենալու են Visa և Victoria կոդային անունները: Հաղորդվում է, որ սարքերի գլխավոր առանձնահատկությունը «թաքնվող» ստեղնաշարն է, որի արտոնագրային հայտն արդեն ներկայացվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների հանձնաժողով:

Ստեղնաշարը, որը կունենա երեք շարք, հնարավոր կլինի թաքցնել էկրանի տակ այնպես, որ մնա միայն վերջին շարքը (դիտեք լուսանկարը):

bb1

Սմարթֆոնների տեխնիկական տվյալների մասին քիչ բան է հայտնի: Ubergizmo-ն գրում է, որ հեռախոսները կստանան 5,5 դյույմանոց Quad HD թույլատրությամբ էկրաններ (2560 x 1440 կետայնություն), Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր: Սպասվում է, որ մոդելների շնորհանդեսը կկայանա 2015-ի երկրորդ եռամսյակում:

Աղբյուրը`ubergizmo.com